Ինչպես գրում է Today’s Zaman թերթը, Իգդիրի համալսարանը Հայաստանից մասնագետների է հրավիրել: Այս մասին հաղորդել է համալսարանի ռեկտոր Հաքքի Յըլմազն իր կողմից տարածած հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ համալսարանում բացվել է հայերենի և հայ գրականության դասավանդման բաժին: Միաժամանակ նա ավելացրել է, որ կան նաև ռուսերենի, թյուրքական պետությունների լեզուների և պարսկերենի դասավանդման բաժիններ բացելու ծրագրեր: