Լույս է տեսել երգչուհի Ռիհաննայի նոր՝ Talk That Talk ձայնասկավառակը:
Քսաներեքամյա հանրահայտ երգչուհի Ռիհաննայի Talk That Talk ձայնասկավառակն արդեն վաճառքում է: Այստեղ ներառված են այնպիսի երգեր, ինչպիսիք են It’s Done Got Wet–ը, Birthday Cake–ը, Cockiness (Love It)–ը, իսկ We found love երգն արդեն տեսահոլովակ ունի:
Ռիհաննայի այս ձայնասկավառակի ստեղծմանը մասնակցել են երգահան Dr. Luke-ը, StarGate-ը, Alex Da Kid-ը և ուրիշներ:
Ձայնասկավառակը լի է սիրո և կրքի մասին թե՛ ռիթմիկ, թե՛ դանդաղ երգերով, որոնք նկարագրում են երգչուհու ներաշխարհը»,- գրում է Los Angeles Times-ը։









































