Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Եվրոպան լծակներ չունի ԼՂ կարգավորման վրա ազդելու համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ (Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի հարցերով), քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընի անցյալ շաբաթ կայացած տարածաշրջանային այցը, և մասնավորապես Հայաստանի` եվրաինտեգրման ճանապարհին դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:

– Եվրոպայից դեպի Հարավային Կովկաս որքան շատ լինեն այցելություններ, այնքան լավ: Կարևոր է, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները զգան նախկին Խորհրդային Միության երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մթնոլորտը, քանի որ այդ տարածաշրջանը խաչմերուկ է: Դա կարևոր հանգամանք է ներքին առումով` ժողովրդավարության և մարդու իրավունքների, քաղաքական գործընթացների համար, ինչպես նաև արտաքին առումով` տարածաշրջանի կայունության, անվտանգության տեսանկյունից: Կարծում եմ՝ Քեթրին Էշթընի այցը երկու նպատակ ունի, մեկը ընդհանուր նշանակությունն է, մյուսը` տակտիկական: Ընդհանուր ասելով` նկատի ունեմ այցը որպես Վարշավայի գագաթնաժողովի և «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության շարունակություն, ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը սպասվում է ապագայում, ինչպես նաև` Հարավային Կովկասի երկրների այցագրային ռեժիմի դյուրացման հարցը:

Տիկին Էշթընն առանձնապես չի սիրում օդանավ «վերցնել» և ճանապարհորդել, ասել է թե՝ այցի մեսիջն այն է, որ Եվրոպայի համար կարևոր է այս տարածաշրջանը: Իհարկե, չպետք է մոռանանք նաև գազի, նավթի խնդիրը, որը Ադրբեջանի հետ քննարկման հարցերից մեկը կլինի:

– Վերջին շրջանում եվրոպացի պաշտոնյաները ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ ակտիվ հայտարարություններ են անում: Սա հատկապես ուշագրավ է այն առումով, որ ՌԴ-ում սպասվող ընտրությունների ֆոնին համոզմունք կա, որ ՌԴ-ն կարգավորման գործընթացում կնահանջի իր` առաջնորդի դիրքերից: Այդ բացը կարո՞ղ է լրացնել Եվրոպան, և եթե այո, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ԵՄ-ն մասնավորապես կարո՞ղ է ներգրավվել ԼՂ կարգավորման գործընթացում:

– ԵՄ-ն ներգրավված չէ ԵԱՀԿ ՄԽ-ում, իսկ Ֆրանսիան թույլ չի տա, որ եվրոպական որևէ այլ երկիր համանախագահի ԵԱՀԿ ՄԽ կազմում: Ի դեպ, նշեմ, որ շուտով ԵԱՀԿ ՄԽ-ում իր լիազորությունները կավարտի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, նոյեմբերին նա իր վերջին այցը կկատարի տարածաշրջան, ապա Ֆասիեին համանախագահի պաշտոնում կփոխարինի Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը:

Կազանյան բանակցությունները ձախողվեցին, և դա Մեդվեդևի կամ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ձախողումն է, որը չէր ցանկանա երկրորդ ապտակը ստանալ: Այնուամենայնիվ, չի կարելի սրանից բխեցնել, որ Եվրոպան լծակներ ունի ԼՂ կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Եվրոպան լծակներ չունի. բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար` դա այլ հարց է, բայց իսկապես չունի, որովհետև պետք է հաշվի առնել, որ Եվրոպան այսօր ծանր իրավիճակում է, իսկ սա նշանակում է, որ թույլ է նաև եվրոպական դիվանագիտությունը: Իսկ ԼՂ խնդիրն այնքան բարդ, այնքան զգայուն հարց է, որ հնարավոր չէ ենթադրել, թե Էշթընի տարածաշրջանային մեկ այցով հնարավոր կլինի ԼՂ կարգավորման գործընթացը վերցնել իր հովանավորության տակ: Նման բան անհնար է: Որևէ մեկը չի կարողանա այդ խնդիրը լուծել, որովհետև գոյություն ունեն երկու հակասական սկզբունքներ, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չեն գնում զիջումների, որ ստորագրվեն հիմնարար սկզբունքները: Բացի այդ՝ հասարակությունները պատրաստ չեն այդ պրոցեսին, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են նախընտրական պայքարի մեջ, ուստի անհնար է ակնկալել որևէ զիջում այնպիսի շրջանում, երբ ժողովուրդները պետք է նախագահ ընտրեն կամ խորհրդարան: Այդ իսկ պատճառով ես որևէ ակնկալիք չունեմ ԼՂ կարգավորման գործընթացից ո՛չ Եվրոպայից ու ՌԴ-ից, ո՛չ էլ ԱՄՆ-ից, քանի որ այստեղ ևս նախագահի ընտրություններ են անցկացվելու: Ուստի նման իրավիճակում, երբ հնարավոր չէ կողմերին հասցնել որևէ փաստաթղթի ստորագրման` կարևորը զինադադարի պահպանումն է, ինչն էլ արվում է նման այցերով` Սարկոզիի, Էշթընի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն` կարգավորման գործընթացի շարունակության ապահովումն է, ինչը կնպաստի ռազմական տրամադրությունների նվազմանը:

– Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ ընտրվեց: Հասկանալի է, որ այս հանգամանքը ավելի հավասարակշիռ կդարձնի Ադրբեջանին, և գոնե ռազմատենչ հայտարարությունները կնվազեն որոշ ժամանակ: Սակայն Ադրբեջանի ներկայությունը այս կառույցում, այսպիսի մակարդակով, նրա դիվանագիտական կշռի մեծացումը ի՞նչ անակնկալներ կարող է մատուցել Հայաստանի դիվանագիտությանը և մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացին:

– Պետք է նախ նշեմ, որ, մեղմ ասած, անհասկանալի էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությունը, թե պետք չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելուն: Սա ոչ դիվանագիտական մոտեցում է, դա քաղաքական սխալ էր: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը այդ պաշտոնն է ստանձնել, հստակ է, որ նա բանակցություններ է վարելու թե՛ ՄԱԿ-ի ԱԽ մշտական, թե՛ ոչ մշտական անդամ երկրների հետ: Անշուշտ, ԼՂ հարցով հաջողություններ ՄԱԿ-ի ԱԽ-ում չեն լինի Ադրբեջանի համար, նրանք կփորձեն ԼՂ-ի շուրջ բանաձևեր անցկացնել, սակայն Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն կմերժեն այդ նախաձեռնությունը, բայց Ադրբեջանը հստակ բանակցություններ կվարի և չհաջողելով այդ հարցում՝ կշարունակի իր մարտավարությունը. ամեն ինչ կանի, որ չեզոքացնի Հայաստանին, և թերևս արդյունքներ կարձանագրի: Իսկ սա կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ ամբողջ աշխարհին ցույց կտա, որ Հարավային Կովկասի ամենահզոր պետությունն է: Իհարկե, այդ անդամակցության տեսանկյունից Ադրբեջանի համար լավ կողմեր կան, բայց գոյություն ունի նաև մեդալի մյուս կողմը: Օրինակ՝ եթե առաջ գա Իրանի հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում և Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը առաջ մղվի` ինչպե՞ս է քվեարկելու Ադրբեջանը` կո՞ղմ, դե՞մ, թե՞ ձեռնպահ… Այսինքն` ՄԱԿ-ում նման պաշտոնը նախևառաջ նշանակում է` ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն:

– Պարոն Մինասյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա Թուրքիայի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում:

– Թուրքիան ունի թե՛ ներքին խնդիրներ, թե՛ արտաքին` բոլոր հարևանների հետ, սկսած Հայաստանից մինչև Հունաստան, Իրան, Իրաք և Սիրիա: Թուրքիան պետք է մտածի, թե ինչպես պետք է դրսևորվի տարածաշրջանում: Թուրքիան չէր ակնկալում արաբական հեղափոխություններ, իսկ արաբները իրենց մոդելն են ցանկանում ունենալ` ոչ թուրքական, ոչ պարսկական: Դա նշանակում է լինել Թուրքիայի և Իրանի ճնշումներից դուրս: Սակայն այժմ` արաբական հեղափոխություններից հետո, Թուրքիան շփոթված է, չգիտի, թե ինչպես վարվի: Կարծում եմ, որ հակաքեմալիստական բոլոր պրոցեսները Թուրքիայում ավարտվեցին, և հիմա Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում` արդյոք շարունակե՞լ ժողովրդավարությունը Թուրքիայում, թե՞ առավել իսլամական մոտեցում ցուցաբերել` ընդդեմ ժողովրդավարության: Այն, ինչ կատարվում է այսօր Թուրքիայում` լրագրողների, մտավորականների ձերբակալություններ և այլն, նշանակում է, որ ժողովրդավարությունը կարծես բարդությունների է հանդիպում: Իսկ սա լավ նշան չէ թե՛ ներսի` հասարակության, թե՛ արտաքին աշխարհի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում