Լիբիայի նոր կառավարությունը հրաժարվել է Մուամար Քադաֆիի որդու դատական գործը հանձնել միջազգային դատարանին:
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը քվեարկել է կողմ, որպեսզի Սեյֆ Ալ-Իսլամի դատավարությունն անցկացվի Լիբիայում: Այս մասին հաղորդում է Լիբիայի բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Լիբիայի նոր կառավարության այս որոշումը կքննարկվի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենա–Օկամպոյի հետ:










































