Թողարկվել է ալբոմ, որին ռոք երաժշտության սիրահարները սպասել են 44 տարի: Smile կոչվող ալբոմի վրա Beach Boys խումբն աշխատել է 1966 թ. աշնանը և 1967 թ. գարնանը:Աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասցվել և դարձել էր ռոք երաժշտության ամենամեծ գաղտնիքներից մեկը: Ներկայիս թողարկումը կոչվում է Smile Sessions: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս խմբի անդամները ծնվել ու մեծացել են Լոս Անջելեսում, և նրանց սիրելի զբաղմունքը եղել է սերֆինգը։ Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ նրանք կսկսեն զբաղվել դժվարագույն երաժշտությամբ:
Ռոք երաժշտությունը 60-ականներին զարգանում էր շատ արագ տեմպերով, և 1966 թ. Pet Sounds Beach Boys–ի ալբոմով ներկայացվեց մինչ այդ չլսված պոլիֆոնիկ վոկալային ներդաշնակություն:







































