Ռատջեր համլսարանի պրոֆեսոր, հոգեբան Բերի Կամիսաուրկը արտասովոր հետազոտություն է կատարել: Նա փորձել է գրաֆիկորեն ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում կնոջ ուղեղում օրգազմի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Մինչ այդ շատ քիչ բան էր հայտնի դրա մասին: Պրոֆեսորը նկարահանել է տեսանյութը մագնիսական ռեզոնանսային պատկերման միջոցով: Դա օգնել է պարզել, թե ուղեղի որ շրջաններն են աշխատում օրգազմի ժամանակ: Սքանավորվել է սեքսոպատոլոգ Նեն Վայզի ուղեղը:
Ըստ Բարի Կամիսաուրկի՝ օրգազմի ժամանակ ակտիվանում են մարդու ուղեղի ավելի քան 80 հատվածներ:
Այս տեսանյութի մեջ օրգազմի ժամանակ ամբողջ ուղեղը դեղին է դառնում, ինչը նշանակում է, որ ուղեղի համակարգի մեծ մասը ակտիվանում է:
Փորձագետի կարծիքով՝ այս հայտնագործումը կօգնի կանանց, ովքեր տառապում են օրգազմի բացակայությունից:









































