Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները Ինդոնեզիայի Բալի կղզում ընթացող Արևելաասիական գագաթնաժողովի շրջանակներում փոխանակել են այցագրային ռեժիմի թեթևացման նոտաներ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փաստաթղթի համաձայն` գործարարները և զբոսաշրջիկները կարող են ստանալ բազմակի մուտքի այցագրեր երեք տարի ժամկետով, իսկ երկու կողմերի կառավարությունների պաշտոնյաները` մեկ տարի ժամկետով:
Ավելի վաղ` հուլիսին, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել էր, որ այցագրային ռեժիմի թեթևացման շուրջ համաձայնագիր կստորագրվի արդեն այս տարի:









































