Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին

Ծեծի հետևանքները` մեկ տարի անց

Օրերս մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, վաճառել է մրգերի իր պահեստները Հայաստանում և արտերկրում:

Բանն այն է, որ մինչ այս Քեթրինի Միհրանը ցիրտրուսային մրգերի ներկրման շուկայում մենաշնորհ դիրք ուներ և նրան պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունն էլ զբաղվում էր մրգերի ներկրմամբ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նրան այդ դիրքից «գահընկեց» են արել: Իսկ դա արել է Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը:

Սաշիկ Սարգսյանն է հիմա համարվում ցիտրուսային մրգերի խոշոր ներկրողը. նա դաշտից դուրս է մղել ոչ միայն Քեթրինի Միհրանին, այլև անգամ նրանց, ովքեր փոքր «խմբաքանակով» էին միրգ ներկրում, իրացնում այն՝ խթանելով փոքր և միջին բիզնեսի կայացմանը:

Արդեն մի քանի ամիս է, ինչ մնացյալ՝ փոքր «խմբաքանակով» ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց պարզապես սահմանին չեն սպասարկում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ ապրանքը չմաքսազերծելու և այն փչացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբեր ամսին ըստ շրջանառվող ու առայսօր չհերքված լուրերի` Միհրան Պողոսյանն իր աշխատասենյակում թիկնապահների միջոցով ծեծի էր ենթարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռուբեն Միրաքյանին ու ազատել աշխատանքից:

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն այդ միջադեպից հետո պաշտոնանկ արվեց` ԴԱՀԿ պետին չպատժելու համար: Առայսօր որևէ մեկը այդպես էլ չի կարողացել մեկնաբանել, թե ինչու Միհրան Պողոսյանին չպատժելու համար պատժեցին Գևորգ Դանիելյանին, բայց ահա Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել:

Իշխանական դաշտում կարծիք կա, որ ծնունդով ղարաբաղցի Միհրան Պողոսյանը համարվում է այս կլանային-օլիգարխիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկը և անկախ արարքներից` անձեռմխելի է: Նա շատ մտերիմ է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հետ: Թեև Քեթրին Միհրանը հայտնի չէ հասարակական լայն խավերին, սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան է պատկանում ոչ միայն «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Քեթրին» տաքսի ծառայությունը, «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, որն առաջիկա օրերին վաճառվելու է «Սթար» սուպերմարկետների ցանցին, երկաթե կոնստրուկցիաներ արտադրող «Միկ-Մետալ» գործարանը, «Երազ» գործարանը, «Երազ» բնակելի թաղամասը, «Գրիառ» ռեստորանը:

Միհրան Պողոսյանի անվան հետ ուշագրավ պատմություն է կապվում. նրա մորեղբայրը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիգոր Հարությունյանն է: Հենց Հարությունյանի շնորհիվ էլ Միհրանը նախ` ԶՈՒ-ում ծառայել է ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատում, հետո աշխատել է ԼՂՀ, նաև ՀՀ ԱԱԾ-ում` որպես օպեր: Այդ ընթացքում Միհրան Պողոսյանն անձամբ է կառավարել քեռու բիզնեսը: Երբ բանան ներկրել-արտահանելու հետ կապված հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր էին բացահայտվել, Սերժ Սարգսյանն իր մոտ էր կանչել Գրիգոր Հարությունյանին ու Միհրան Պողոսյանին: Առանձին-առանձին կայացած հանդիպումների ժամանակ էլ Միհրան Պողոսյանը մատնել էր քեռուն և տեղի ունեցածի ողջ մեղքը բարդել նրա վրա: Արդյունքում` Գրիգոր Հարությունյանն ազատվեց ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից, իսկ Միհրան Պողոսյանը դարձավ ԴԱՀԿ ծառայության ղեկավար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում