Նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրայի զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ, փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն:
Դեպքի կապակցությամբ ձերբակալված և կալանավորված անձինք դեռ չկան:
Լուրերի համաձայն, զինծառայողը ծառայհում է Երևանում տեղակայված զորամասերից մեկում, սակայն կրակոցը տեղի է ունեցել Արարտի մարզում:









































