Chatauqua Airlines ընկերության ինքնաթիռի օդաչուն պատահաբար փակված է մնացել օդանավի զուգարանում: Այս մասին գրում է The New York Post-ը:
Նյու Յորքի «Լա Գուրդիա» օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ օդաչուն գնացել է զուգարան, սակայն դուռը փակվել է, և նա չի կարողացել վերադառնալ օդաչուի խցիկ:
Նա սկսել է բռունցքներով հարվածել դռանը։ Ուղևորներից մեկը լսել և մոտեցել է: Օդաչուն նրան ասել է, որպեսզի գնա և անձնակազմի մյուս անդամներին տեղեկացնի իր փակված լինելու մասին: Սակայն օդաչուի գործընկերները մտածել են, թե այդ մարդն ահաբեկիչ է և ներս չեն թողել՝ նրա մասին հայտնելով ցամաքային ծառայություններին:
Նրանց խորհուրդ է տրվել միանգամից վայրէջք կատարել, իսկ ինքնաթիռը դիմավորելու են ուղարկվել ՀԴԲ-ի գործակալները: Այդ պահին օդաչուին հաջողվել է դուրս գալ զուգարանից: Հասնելով օդաչուի խցիկին՝ նա հայտնել է ցամաքային ծառայություններին, որ ոչ մի վտանգ չկա: