Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանի համաձայն` ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:
2008թ. ի վեր Վահագն Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությունում գլխավորում էր «Մարտի 1»-ի գործով քննչական խումբը:
«Մարտի 1»-ի գործով քննչական խումբը, ինչպես հայտնում է «Ազատությունը», գլխավորելու է Վաղինակ Ջանազյանը։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության նախկին պետ Կարեն Կարապետյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ։







































