Հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը խոստացել է աջակցել Инвамедиа-ТВ հեռուստաընկերությանը: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սոցիալական խավ, այդ թվում՝ հաշմանդամները, իրավունք ունեն իրականացնելու կյանքի մասին իրենց պատկերացումները»,– ասել է ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ կմտածի նախագծին աջակցելու տարբերակներ: Նա խոստացել է դիտել հեռուստաընկերության հաղորդումները:
Նախագահը նաև ասել է, որ վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամների հիմնահարցերին, նաև չի բացառել, որ նրանք կարող են հայտնվել պետական կառավարման որոշակի շրջանակներում:









































