2011թ. 9 ամիսների տվյալներով` «Յունիբանկը» պետբյուջե է փոխանցել 1,3 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել 43-րդ տեղը:
Բանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1,7 մլրդ դրամ:
«Յունիբանկի» ակտիվները 2011թ. սեպտեմբերի 30-ին կազմել են 107,5 մլրդ դրամ, վարկային ներդրումների ծավալը` 80,5 մլրդ դրամ:
Բանկի պարտավորությունները գերազանցել են 90,6 մլրդ դրամը: Պարտավորությունների ընդհանուր ծավալում բանկի ավանդները կազմել են 83,9 մլրդ դրամ, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20.6%-ով:









































