Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Բեյրութահայ համայնքը ցնցված է 11 անձ սպանած 5 հայ եղբայրների ձերբակալությամբ

Երեկ Լիբանանում 5 հայ երիտասարդներ են ձերբակալվել: Տղաները մեղադրվել են սերիական մարդասպանությունների մեջ: Տեղեկացնենք, որ երիտասարդները ձերբակալվել են շուրջ մեկ ամսվա հետաքննական գործողություններից հետո:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լիբանանի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որը չցանկացավ ներկայանալ, հայ երիտասարդներ Ջորջ, Ազիզ, Մասիս, Մորիս և Միշել Դանիելյանները մեղադրվում են 6-8 ծանր հանցագործությունների մեջ:

«Բեյրութում արդեն մի որոշ ժամանակ սերիական մարդասպանություններ են տեղի ունենում, որոնք ամերիկյան մասշտաբի են: Տղաները մոտեցել են տաքսիների վարորդներին և փորձել դրամ կորզել: Նաև ահաբեկել են՝ ասելով, որ եթե դրամով չօգնեն, կսպանեն: Ով փորձել է ընդդիմանալ, սպանել են` դիակները թողնելով ճանապարհին»,- ասաց մեր լիբանանահայ զրուցակիցը` ցավով նշելով, որ զոհերից մեկը եղել է հայ:

Նրա փաստմամբ` Բեյրութի հայ համայնքը ցնցված է և չի ցանկանում հավատալ, առավել ևս խոսել այդ սպանությունների մասին, քանի որ դրանց հեղինակները հայեր են:

Հարցին՝ ո՞րն է եղել սպանությունների դրդապատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թեև տղաները ձերբակալված են, քննությունը դեռ շարունակվում է: «Այն բնակավայրը, որտեղ ապրում է այդ տղաների ընտանիքը, չափազանց աղքատ է, ամենայն հավանականությամբ՝ կարիքից դրդված են գնացել այդ սպանություններին: Ինչպես ամեն երկրում, այստեղ նույնպես կան շատ աղքատ թաղամասեր, որոնցից մեկը հինգ տղաների ընտանիքի թաղամասն է»,- մեկնաբանեց նա:

Նշենք, որ ասուլիսով էր հանդես եկել նաև Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շարբելը՝ ասելով, որ ներքին անվտանգության մարմիններին հաջողվել է հետապնդել և նոյեմբերի 15-ին բռնել 5 հայ երիտասարդներին: Նա նաև պարզաբանել է սպանությունների հանգամանքները: Այժմ հետաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում