Գյումրիի Մուշ-2 թաղամասի 31 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Նորայր Մանուկյանը նոյեմբերի 15–ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում ահազանգել է, որ իր հյուրասենյակի առաստաղը մասնակի փլուզվել է: Բարեբախտաբար, նա և իր կինը նստած չեն եղել այն բազմոցին, որի վրա թափվել են փլված առաստաղի կտորները:
Հիշեցնենք, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերը շահագործման են հանձնվել անցյալ տարի։ Ըստ տանտերերի՝ դեռ այն ժամանակ բնակարանը ճաքեր է ունեցել, բայց որ կարող էր առաստաղը փլվել, ոչ ոքի մտքով անգամ չի անցել։







































