Ինչպես հայտնում է BBC-ն, Քենիայում Սոմալիի փաստականների ժամանակավոր ճամբարում խոլերայի համաճարակ է տարածվել: Արդեն հայտնի է վարակի 60 դեպք, կա մեկ զոհ: Հորդառատ անձրևները և անկայուն եղանակը խոչընդոտում են հիվանդներին օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ջանքերը:
Նախորդ ամիս «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունն իր աշխատակիցներին այդ ճամբարից հետ էր կանչել այն բանից հետո, երբ առևանգվել էր կազմակերպության աշխատակիցներից մեկը:







































