Հունաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի երկրում՝ անհրաժեշտ է կանոնավորել հարկային համակարգը և նվազագույնի հասցնել հարկերից խուսափողների թիվը: Այս մասին հայտարարել է Հունաստանի նորընտիր վարչապետ Լուկաս Պապադիմոսը:
BBC-ն հայտնում է, որ Հունաստանի ներկայիս տնտեսական վիճակի հետևանքով գործազուրկների թիվը մեծացել է:
Պապադիմոսի կարծիքով՝ Հունաստանը ԵՄ-ին պետք է տրամադրի վարկային պարտականությունների վերաբերյալ երաշխավորագրեր: Այն անհրաժեշտ է, որպեսզի երկիրն Արժույթի միջազգային հիմնադրամից ու ԵՄ–ից վերցնի 177 միլիարդի վարկ: