«ՀԺ»-ն գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երեկվա դրությամբ դեռ որևէ պաշտոնի չի նշանակվել:
«Կարապետյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 28-ին, և պաշտոնական պատճառաբանությունն այն էր , որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել: Խոսվում էր, որ նա բարձր պաշտոն է զբաղեցնելու Մոսկվայում: Ռուսական մամուլն էլ հրաժարականից մեկ օր հետո գրեց, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դառնալու է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավար:
Երեկ սակայն , «Գազպրոմի» կայքում Կարեն Կարապետյանի նշանակման մասին ոչինչ նշված չէր: Ընկերության հեռախոսահամարներն էլ լռում էին: Իրազեկ աղբյուրները հայտնում են , որ նշանակումը դեռ չի եղել, ընդ որում` հավելելով, որ Կարապետյանը Միլլերի տեղակալ չի նշանակվելու: Այս ընթացքում, ի դեպ, կարծիքներ են հնչել , որ Կարապետյանը որևէ պաշտոնի չի նշանակվելու: Երևանի նախկին քաղաքապետի մերձավորները, սակայն , պնդում են , որ նշանակումը կլինի առաջիկա ամսվա ընթացքում: Կամ էլ` հը-ը»,- գրում է թերթը:







































