2012 թ. բյուջեի հարկերի և մուտքերի մակարդակը ապահովելու համար անհրաժեշտ է զգալի ջանքեր գործադրել․ սա Կենտրոնական բանկի եզրակացությունն է, որն այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Այլ տիպի ռիսկեր չկան, բայց դրսից եկող ռիսկերը առկա են, որոնք կանխատեսել չի կարելի»,- ասաց Ա. Ջավադյանը:
Ըստ նրա՝ բյուջեն ընդհանուր առմամբ հիմնված է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնադրույթների վրա:









































