Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Հայաստանից կարող է կոնկրետություն պահանջվել

ՌԴ նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձը խոստանում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական մթնոլորտ, առնվազն ժամանակավորապես, մինչև որ Պուտինն ու Արևմուտքը կգան փոխադարձ համաձայնությունների: Դրանք, թերևս, արդեն իսկ ձեռքբերման փուլում են, սակայն փոխադարձ շահավետ պայմանների համար կողմերը կգնան որոշակի լարումների: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում արդեն իսկ նկատելիորեն ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ այդ երկրի դեմոկրատական վարչակազմը պետք է դադարեցնի Ռուսաստանի հանդեպ «վերաբեռնման» քաղաքականությունը, քանի որ Պուտինի վերադարձը հղի է Ռուսաստանի խորհրդայնացման վտանգով, որտեղ ժողովրդավարության և արդիականացման մասին խոսելը դառնում է ավելորդ:

ԱՄՆ-ում այդ տրամադրություններն արդեն արտահայտվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի մակարդակով: Իսկ դա արդեն լուրջ քաղաքական հենք ունեցող իրողություն է, որը անտեսել նախագահ Օբաման չի կարող: Այսինքն՝ համաշխարհային գործընթացում նշմարվում է վերջին երկու-երեք տարիներին հաստատված հարաբերական փոխհամաձայնության մթնոլորտի առնվազն ժամանակավոր սառեցում, Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության սրացում: Բանն իհարկե հեռու է «սառը պատերազմի» հեռանկարից, սակայն փոքր լարվածությունն անգամ մեծ խնդիրներ կարող է առաջացնել այսպես ասած՝ փոքր պետությունների համար, որոնք արտաքին քաղաքականությունը կառուցում են Արևմուտքին և Ռուսաստանին հավասարապես լոյալություն հայտնելու սկզբունքի վրա:

Դրանցից մեկն էլ Հայաստանն է: Եվ նկատելի է, որ Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, նախագահական երեք տարիների իր իշխանական արտաքին «պատը» կառուցում էր հենց այդ սկզբունքի վրա՝ օգտվելով Արևմուտք-Ռուսաստան առավելագույն ներդաշնակ ընթացքից, երբ մրցակցությունը տեղափոխվել էր այնքան խորք, որ չէր խանգարում Հայաստանին և հնարավորություն էր տալիս առավելագույնս հանգիստ զգալ: Հետևաբար, եթե մրցակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև խորքից բարձրանում է վեր, դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ունենալ նրանց միջև մանևրելու խնդիրներ, և անցած երեք տարիների հեշտ և վայելչական թվացող իրավիճակը կարող է բավական բարդանալ:

Այժմ շատ բան կախված է նրանից, թե Միացյալ Նահանգներում ինչ գեներացիա կունենա նախագահ Օբամային Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը վերանայելու պահանջ ներկայացնող գործընթացը: Եթե հանրապետականները որոշեն դա դարձնել նախընտրական նախագահական ընտրարշավի առանցքային հարցերից մեկը, որով կփորձեն ճնշում բանեցնել Օբամայի վրա, ապա այստեղ արդեն Հայաստանին լուծելու բարդ խնդիրներ են սպասվում, քանի որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունը կարող է լարվել տևական ժամանակով: Հայաստանն իհարկե ունի այդպիսի իրավիճակի փորձ, բայց պետք է նկատել նաև, որ եթե այդ հարաբերությունների լարում է տեղի ունենում, ապա այն արձանագրվում է բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, համաշխարհային բոլորովին այլ տնտեսա-քաղաքական պրոցեսներում: Այսինքն՝ այս անգամ Հայաստանի իշխանությունից լարման դեպքում կարող է պահանջվել կոնկրետ և հստակ կողմնորոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում