ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Financial Times ամսագրում հոդված է տպագրել՝ առաջարկելով համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը: Օբաման նշել է, որ չնայած G20-ի երկրների և ԵՄ առաջնորդների համակարգված գործողություններին` «առաջընթացը բավարար արագ տեմպերով չի ընթանում, և համաշխարհային տնտեսության վիճակը շարունակում է երերուն մնալ»:
ԱՄՆ նախագահը կարծում է, որ ճգնաժամի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը աշխարհի խոշորագույն` ԱՄՆ տնտեսության խթանումն է: Նա նաև նշել է, որ համաշխարհային տնտեսության կայունությանը սպառնացող միակ վտանգը եվրագոտու պարտքային ճգնաժամն է:
«Մեր եվրոպացի գործընկերները առաջընթաց են գրանցել մի ծրագրի մշակման գործում, որը պետք է կայունություն վերադարձնի եվրոպական ֆինանսական շուկաներ»,- գրում է ԱՄՆ նախագահը:
Օբամայի հոդվածը թերթում հայտնվել է G20-ի առաջնորդների հանդիպման նախօրեին, որը նախատեվում է հաջորդ շաբաթ Կաննում:









































