Վրաստանն ընդունել է շվեյցարացի միջնորդների առաջարկները, ովքեր ճանապարհ են բացում Ռուսաստանի համար՝ անդամագրվելու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կապանաձեն բացատրել է, որ ընդունված որոշումները վերաբերում են առևտրի մասին էլեկտրոնային տվյալների փոխանակմանը և ՌԴ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի սահմանում միջազգային վերահսկողության իրականացմանը:
Ըստ Կապանաձեի՝ եթե Մոսկվան ընդունի այս պայմանները, ապա կվերանա վերջին արգելքը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու համար:
Փոխնախարարը նաև հայտարարել է, որ շվեյցարական միջնորդների առաջարկությունների մեջ ռուսական կողմի համար ոչ մի անընդունելի բան չկա:








































