Սիրիական զորքերը հոկտեմբերի 27-ի առավոտից սկսել են ականափակոցներ տեղադրել Լիբանանի հետ սահմանի վրա: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Մասնավորապես՝ ականները տեդարվում են երկու արաբական երկրներն իրարից բաժանող սահմանի հյուսիսարևելյան մասում` Հոմս քաղաքին շատ մոտ գտնվող վայրում:
Այս վայրում սահմանը նշվում է մի փոքր հողաթմբով: Երկու երկրների մաքսանենգներն օգտագործում էին այս սահմանը՝ տարբեր ապրանքներ, այդ թվում՝ նաև ապօրինի, բերելու և տանելու համար:
Սիրիական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լիբանանից Սիրիա զենք է բերվում, որը ցուցարարներն օգտագործում են կառավարական զորքերի դեմ:
Հոմսը և նրա մերձակա շրջանները համարվում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարի կենտրոններից։ Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում մահացել է մոտ 3000 մարդ:






































