Հոկտեմբերի 27-ին Եվրախորհրդարանում քվեարկությամբ կընդունվի Ուկրաինայի դեմ բանաձև: Ինչպես հաղորդում է BBC-ն, բանաձևի տեքստը հավանություն է ստացել Եվրախորհրդարանի բոլոր խմբավորումների կողմից՝ առանց բացառության:
Բանաձևի տեքստում նշվում է, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև համագործակցությունը կշարունակվի միայն այն դեպքում, եթե Կիևը կատարի մի շարք պայմաններ: Մասնավորապես, Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարն ուղղակիորեն կապվում է Յուլյա Տիմոշենկոյի գործի հետ: Ընդհանուր առմամբ՝ բանաձևի տեքստը ոչնչով չի տարբերվում Տիմոշենկոյի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումից:









































