Հնդկաստանում` աշխարհի աղքատ երկրում, ամենահայտնի ինտելեկտուալ խաղերից մեկի` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հաղթող է ճանաչվել ծրագրավորող, ուսուցիչ Սուշիլ Կումարը:
Նա առաջինն է, ով հեռուստախաղում վաստակել է 1 միլիոն դոլար:
Հաղթողի եղբայրը` Սուդխիր Կումարը, իր եղբոր հաղթանակը բացատրել է նրանով, որ վերջինս շատ է լսել «Բի-Բի-Սի-ի հեռարձակումները հինդիով:
Կումարի ճակատագիրը հիշեցնում է մեծ աղմուկ հանած «Միլիոնատերը հետնախորշից» հնդկական ֆիլմի հերոսին:
«Ես կյանքում չէի կարող իրերի նման դասավորություն պատկերացնել»,- հայտարարել է երջանիկ տղամարդը:
27-ամյա Կումարը 5 ամիս առաջ է ամուսնացել, ստանում է 150 դոլար աշխատավարձ՝ դպրոցում դասավանդելու համար:
Ինչպես խոստովանել է հեռուստախաղի երջանիկ հաղթողը, վաստակած գումարով ինքը պատրաստվում է վճարել պարտքերը, իր ընտանքի համար գնել նոր տուն:
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հնդկական տարբերակը մեծ ժողովրդականություն է վայելում Հնդկաստանում, բացի այդ, այս տարի, գումարային ֆոնդը կտրուկ աճել է: Ծրագրի հաղորդավարն է հնդիկ հայտնի դերասան Ամիտաբ Բախչան:











































