Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ կիրակի օրը Վանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 481-ի։ Վիրավորների թիվը նույնպես աճել է՝ հասնելով 1650-ի։
Աղետի գոտում աշխատում են 3816 փրկարարներ, 886 բժիշկներ, 18 որոնող շներ, 593 միավոր տեխնիկա, 145 շտապօգնության մեքենա, որից 7-ը օդային փոխադրամիջոցներ են։











































