Եգիպտոսի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել երկու ոստիկանի: Նրանք մեղավոր են ճանաչվել հակակառավարական շարժման ակտիվիստի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատապաշտպանը, ով պաշտպանում էր տուժած կողմի շահերը, հայտարարել է, որ բավարարված չէ դատավճռով, քանի որ դատարանը ոստիկաններին մեղավոր է ճանաչել ոչ կանխամտածված սպանության համար:
Անցած տարվա հունիսին ծեծի հետևանքով՝ Խալեդ Սաիդի սպանությունը բողոքի ալիք էր բարձրացրել այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ: Ակտիվիստի նկարները տեղադրվել էին համացանցում, և նրա մահվան մանրամասները քննարկվում էին սոցիալական կայքերում:









































