Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում արտահայտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու կապակցությամբ.
«Մենք շնորհավորում ենք Ադրբեջանին 2012-2013 թվականների համար ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ը հուսով է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ այդ կառույցի շրջանակներում՝ ՄԱԿ-ի սկզբունքներին աջակցելու, միջազգային խաղաղության ու անվտանգության հարցում ՄԱԿ ԱԽ-ի ներդրման արդյունավետության ու ազդեցության մեծացման համար»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել 2 օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին։










































