Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Թուրքիա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին.
«Թուրքիան ու Ադրբեջանն անբաժանելի եղբայրներ և ընկերներ են։ Մեր սրտերը միասին բաբախում են թե՛ տխրության, թե՛ ուրախության պահին։ Որքանով որ ղարաբաղյան տարածքների «օկուպացումը» մտահոգում է մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, այնքանով էլ այն անհանգստացնում է մեր թուրք քաղաքացիներին։
Լեռնային Ղարաբաղն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արյունածոր վերքն է։ Թուրքիան, Ադրբեջանի հետ ուս ուսի տված, պայքարելու է՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի «օկուպացման» դադարեցումը»։









































