Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Մոսկովյան այցի «թիրախները»

Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած պետական այցն, անշուշտ, ունի երկու հիմնական «թիրախ»: Մեկը ներքաղաքական է, մյուսը՝ արտաքին քաղաքական, իհարկե՝ ներքաղաքական հնարավոր ազդեցությամբ: Նախ, Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը ծառայելու է ներիշխանական հակասությունների հանգուցալուծման գործին, այն իմաստով, որ Սարգսյանը Մոսկվայից փորձելու վերադառնալ, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի և կոալիցիոն հնարավոր պառակտումների հարցերը լուծելու քարտ-բլանշ ստացած: Դա, թերևս, նրա այցի, այսպես ասած, առաջին՝ ներքաղաքական մեխն է: Երկրորդը, իհարկե, լինելու է այն, որ Սերժ Սարգսյանը փորձելու է միաժամանակ Մոսկվային համոզել, որ ինքը ամենևին էլ չի դավաճանում, և միևնույն ժամանակ էլ Արևմուտքին համոզել, որ ամենևին դատարկ խոստումներ չի տալիս բարեփոխումների ուղուն հավատարիմ լինելու մասով:

Պետք է թերևս արձանագրել, որ առաջին «թիրախը», անշուշտ, պայմանավորված է լինելու երկրորդի «խոցելիությամբե: Եթե Սերժ Սարգսյանը կարողացավ համոզել միաժամանակ ռուսներին իր հավատարմության, իսկ Արևմուտքին էլ՝ հետևողականության հարցում, ապա թերևս կստանա Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական վերադարձի հարցը լուծելու քարտ-բլանշ: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը, սակայն, բավական ծանր կացության մեջ է: Ծանր է այն իմաստով, որ շատ դժվար է միաժամանակ թե ռուսներին համոզել, թե Արևմուտքին: Խնդիրն այն է, որ նրանց երկուստեք ակնկալիքները Հայաստանից տրամագծորեն տարբեր են: Ամեն ինչ շատ պարզ է՝ Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը չի գնա համակարգային ռեֆորմների, որովհետև հակառակ դեպքում դա կնշանակի երկրի անխուսափելի դուրսբերում, այսպես ասած, ռուսական համակարգից, իսկ մյուսն էլ ակնկալում է, որ համակարգային բարեփոխումներ կլինեն, ինչը միակ ճանապարհն է Հայաստանը, այսինքն՝ ռուսական դեստրուկտիվ արժեհամակարգի և մտածողության վերջին ֆորպոստը, հետևաբար նաև՝ տարածաշրջանը Ռուսաստանի գերիշխանությունից դուրս բերելու համար:

Այդպիսով, պարզ է, որ մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը չի ստացվելու, նույնիսկ երկու ձեռքով երկու ձմերուկ բռնելը չի ստացվելու, քանի որ Հայաստանի համար խնդիրը դրված է կամ-կամ տարբերակով: Երկու համակարգերի արանքում մանևրելու քաղաքականությունը վաղուց սպառել է իրեն, և եթե նույնիսկ մի քիչ էլ շարունակվի, ապա ըստ էության շարունակվելու է ընդամենն իներցիայի ուժով, ոչ ավելի: Ավելիի ռեսուրս թե Հայաստանը չունի որպես պետություն, թե համակարգը չունի՝ որպես այդ պետության մեջ գերիշխանություն հաստատելու ցանկություն և նպատակներ հետապնդող համակարգ: Հետևաբար, Սերժ Սարգսյանը կամ պետք է Ռուսաստանին մի կարևոր ոչ ասի, կամ Արևմուտքին:

Գրեթե անլուծելի թվացող մի խնդիր: Այսինքն, իրականում Հայաստանի իշխանության հույսը մնացել է իներցիան, որովհետև այլ բան անելու ռեսուրս և հնարավորություն իշխանությունը չունի: Դա, իհարկե, գալիս է ամենակարևորից՝ քաղաքական կամքի բացակայությունից: Այդ դեֆիցիտի պայմաններում միակ հնարավոր բանը մնում է իներցիան, որը, սակայն, իշխանության համար էլ ավելի վտանգավոր հեռանկար է ստեղծում միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, որովհետև կարելի է 5 տարի էլ առաջ գնալ իներցիայով և պահել հավասարակշռությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կարելի է 10 տարի էլ իներցիային տրվել ու երկրի և ժողովրդի հնարավորությունների, նյարդերի ու անվտանգության հաշվին մանևրել երկու ուժերի արանքում, բայց որքան շատ ձգվի իներցիան և որքան «հեռու գնաե Հայաստանի իշխանությունը, այնքան հետո ծանր է լինելու լուծել պատասխանատու հարցերը:

Պատասխանատու՝ որպես պետություն, որպես միջազգային քաղաքականության և աշխարհաքաղաքական սցենարների մաս կազմող սուբյեկտ, որ հառնելու են Հայաստանի առջև անխուսափելիորեն: Ընտրելով իներցիան, Հայաստանի իշխանությունը մեծ ռիսկի է գնում, ավելի մեծ ռիսկի, քան եթե ընտրեր բավական վտանգավոր և դժվար թվացող բարեփոխումների ճանապարհը: Բանն այն է, որ այդ ճանապարհի վտանգը, ի տարբերություն իներցիոն ճանապարհի, կարճաժամկետ է: Իսկ իներցիոն ճանապարհը ընտրելու պարագայում, թվում է, վտանգ չկա, բայց այդ անվտանգությունն է կարճաժամկետ, իսկ միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ առումով իրավիճակը դառնում է շատ ավելի բարդ ու պատասխանատու, իսկ իրական բարեփոխումների ընտրությունն այդ դեպքում կարող է նույնիսկ ուշացած լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում