Այսօր ԱԺ-ում ծխելու դեմ ուղղված նկարների ցուցահանդես էր կազմակերպվել: Աշխատանքներին ծանոթացավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այդ ընթացքում ցուցահանդեսի սրահում հարցազրույց էր տալիս «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նա միաժամանկ ծխում էր, ինչի հանդեպ անտարբեր չմնաց Հովիկ Աբրահամյանը: Վերջինս Ստյոպա Սաֆարյանին հորդորեց թողնել ծխելը և հիշեցրեց, որ տվյալ ցուցահանդեսն էլ արվում է ծխելու դեմ պայքարի համար:
Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է թողնել ծխելը, բայց ծխել շատ է սիրում: Միաժամանակ չի ցանկանում, որ այն վնասի առողջությանը:







































