Ադրբեջանի ԳԱԱ սեյսմիկ ծառայությունից ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են, որ երկրաշարժի ցնցումները զգալի են եղել նաև Նախիջևանի տարածքում:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Վան քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունցել, կան զոհվածներ և տուժածներ: Զոհերի ինքնության մասին մանրամասները ճշտվում են:
Ադրբեջանը 120 փրկարար է ուղարկել Թուրքիա` երկրաշարժի հետևանքները վերացնելու և որոնողական աշխատանքներ կատարելու համար: