Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի հետհակամարտային տարածքի վերականգնումը. հայեցակարգային հիմքեր» գրքի համահեղինակ, «Կովկասն ու գլոբալիզացիան» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Նազիմ Մուզեֆֆերլին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության պատճառած վնասը զգալիորեն մեծ է՝ համեմատած աբխազական ու հարավ-օսական հակամարտությունների հետ։
Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանին պատճառել է 60.1 միլիարդ դոլարի վնաս, մինչդեռ աբխազական հակամարտության հետևանքները գնահատվում են 10.7 միլիարդ դոլար, իսկ հարավ-օսականը՝ 2.9 միլիարդ դոլար։
Բացի այդ, Մուզաֆարլին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում են նրա ՀՆԱ-ի ընդամենը 2.9 տոկոսը, մինչդեռ Հայաստանի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 4.3 տոկոսը, իսկ Վրաստանի պարագայում ՝ էլ ավելի բարձր՝ 5 տոկոսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր նաև, թե Ադրբեջանի «օկուպացված» 7 շրջանների վերականգնումը կարժենա 28.4 միլիարդ դոլար՝ ընդգծելով, որ ներկայումս Հարավային Կովկասի երկրներից միայն Ադրբեջանն է ի վիճակի կյանքի կոչել այդ մակարդակի նախագծեր, քանի որ Ադրբեջանի ռազմավարական արժութային ռեզերվները ներկայումս կազմում են 40 միլիարդ դոլար։









































