Աթենքում այսօր տեղի ունեցած ընդհարումների ժամանակ մահացել է մեկ մարդ: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Անաստասիոս Կուրակիսը:
Associated Press-ի հաղորդմամբ՝ տասնյակ մարդիկ դիմել են բժշկական օգնության: Ոստիկանությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Աթենքում տեղի ունեցած ցույցին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր բողոքում են տնտեսական նոր օրենքի դեմ, որն այժմ քննարկվում է խորհրդարանում:









































