Հոկտեմբերի 20-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust) կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:
Այնուհետև առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:







































