Thursday, 04 06 2026
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Մարդահամարը շարունակվում է սահմանված ընթացակարգով

Մարդահամարը շարունակվում է սահմանված ընթացակարգով, որի աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամանակին: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում հավաստեց Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը` խոսելով մարդահամարի ընթացիկ աշխատանքների շուրջ:

«Հաշվարարներն իրենց աշխատանքներն են իրականացնում, հրահանգիչները` վերահսկում, ըստ անհրաժեշտության գնում պարզաբանում և ճշգրտում են: Աշխատանքներն իրենց ընթացակարգով շարունակվում են, ինչպես նախապես ծրագրավորել էինք»,- նշեց Կ. Կույումջյանը` հավելելով, որ վերահսկվում է ընդհանուր իրավիճակը:

Այն հարցին, թե հաշվարարների աշխատանքի ընթացքում պատահո՞ւմ են խոչընդոտներ, թե՝ ոչ, պատասխանեց, որ հաշվարարներն ամբողջ բնակչության հետ են աշխատում, ինչը նշանակում է գործ ունենալ տարբեր հասկացողությունների, բնավորությունների, տրամադրությունների և սկզբունքների տեր մարդկանց հետ: «Խնդիրներ, բնականաբար, լինում են, մենք դա նորմալ ենք ընդունում, քանի որ մենք ենք աշխատանքներն իրականացնում և մենք պետք է հարմարվենք»,- ասաց Կ. Կույումջյանը` հավելելով, որ հաճախ աշխատում են համոզելով և հարմարվելով:

Նրա փաստմամբ` լինում են դեպքեր, երբ բնակիչները խնդրում են հարցաթերթիկը մեկ ուրիշ օր լրացնել, հաշվարարները համաձայնում են: «Մենք փորձում ենք հնարավորինս կարգավորել վիճակը, առայժմ ստացվում է»,- հավելեց Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:

Անդրադառնալով մարդահամարի տասնօրյա ժամկետին` մեկնաբանեց, որ աշխատանքներն այնպես են նախատեսված, որ տաս օրվա մեջ կավարտվեն: Կ. Կույումջյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 22-ից սկսվելու է տաս տոկոսանոց ընտրանքային վերահսկիչ շրջայցը հրահանգիչ-հսկիչների հետ, որը տևելու է հինգ օր:

Այն հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինեն մարդահամարի արդյունքները, Կ. Կույումջյանը պատասխանեց, որ փետրվարին կհրապարակվեն նախնական հավաքագրված տվյալները, իսկ 2012 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին արդեն հայտնի կլինեն մշտական և առկա բնակչության նախնական ցուցանիշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում