Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Վաղուց ժամանակն է, որ տարանջատենք «կոտլետներն ու ճանճերը»

Ռուսաստան կատարելիք պետական այցի ընթացքում Սերժ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, բավական դժվար խոսակցություններ են սպասվում: Բանն այն է, որ վերջին շրջանում Հայաստանը բավական շատ էր «տարվել» Արևմուտքով, և Մոսկվան, ըստ երևույթին, այժմ պարզաբանումներ և հավատարմության երդումներ է պահանջելու Սարգսյանից: Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, որ Կրեմլը անուշադրության մատնի Սերժ Սարգսյանի հանդիպումներն ու գրկախառնությունները Ֆրանսիայի նախագահի հետ, նաև հայտարարությունները թե՛ նրա հետ հանդիպման, թե՛ նաև Լեհաստանում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, որը վերաբերում էր մասնավորապես տարածաշրջանում Եվրամիության էներգետիկ ծրագրերին:

Բանն այն է, որ Ռուսաստանը սվիններով է ընդունում Կովկասի էներգետիկ քարտեզի հետ կապված ցանկացած նախաձեռնություն, եթե դրանում չկա ինքը: Իսկ Կովկասի էներգետիկ քարտեզը Եվրամիության համար հետաքրքրություն է ներկայացնում հենց Ռուսաստանը շրջանցելու տեսանկյունից: Հետևաբար՝ եթե Հայաստանը խոսում է Եվրամիության հետ էներգետիկ ծրագրերի մասին և առաջարկում իրեն էլ ներառել դրանցում, նշանակում է Հայաստանը Եվրամիությանը առաջարկում է իրեն էլ ներառել Ռուսաստանը շրջանցելու գործընթացում:

Ըստ երևույթին, Մոսկվայում տեղի ունեցածի ինդիկատոր է դառնալու այն, թե արդյոք խոսք լինելո՞ւ է Պուտինի՝ Հայաստան գալու մասին ու ի՞նչ որոշում է կայացվելու այդ կապակցությամբ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Պուտինն այդպես էլ Հայաստան չեկավ: Նրան Հայաստան փորձեց բերել ԲՀԿ-ն, բայց այդ փորձն էլ չստացվեց: Պուտինի անունը իր քաղաքական մտադրություններում ուղղակի թե անուղղակի կերպով շատ է շոշափում նաև Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ Հայաստանի իշխանական շրջանակների համար Պուտինը դարձել է «անցագրի» պես մի բան, որը բոլորն ուզում են ունենալ կամ ուզում են բոլորին ցույց տալ, որ ունեն: Առաջիկայում կայանալիք այցը Սերժ Սարգսյանի համար, թերևս, լինելու է այդ «անցագիրը» իշխանական համակարգին ցույց տալու վերջին հնարավորությունը: Հավանական է, որ այցի ընթացքում հայկական կողմը անպայման կփորձի նախաձեռնել Պուտինին Հայաստան հրավիրելու մի փորձ: Եթե Պուտինը համաձայնի, ապա կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում «ձեռք» է բերել այդ «անցագիրն» ու կարողացել է լուծել իր արևմտյան բեկումների հետ կապված հնարավոր անհարթությունները: Եթե Պուտինը Հայաստան չգա՝ երևի թե կնշանակի, որ Մոսկվան չի ընդունել Երևանի բացատրությունները:

Բայց կարո՞ղ է արդյոք լինել մեկ այլ տարբերակ, երբ Երևանը պարզապես հրաժարվի բավարարել Մոսկվայի քմահաճույքներն ու մեղա գալ Արևմուտքի հետ գործակցությունն ակտիվացնելու համար: Տեսականորեն անշուշտ կարող է, ու թեև գործնականում քիչ հավանական է, որ Երևանը ներկայումս կարողանա այդպես խոսել Մոսկվայի հետ, այդուհանդերձ ակնհայտ է, որ վաղուց ժամանակն է: Խոսքն, իհարկե, Մոսկվային «գրողի ծոցն» ուղարկելու մասին չէ, այլ ընդամենը, ինչպես Պուտինն ինքն էր մի ժամանակ բոլորովին այլ առիթով ասում` «կոտլետներն ու ճանճերը» տարբերակելու մասին է: Ժամանակն է, որ Հայաստանը կոնկրետ քայլեր ձեռնարկի Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունները միմյանցով չպայմանավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում