2005 թ. սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Ալ-Հարիրիի սպանության գործն ուսումնասիրող դատարանը երկուշաբթի հայց է ստացել հեռակա կերպով դատել «Հիզբոլլահ» խմբավորման 4 անդամներին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայցն ուղարկել են մինչդատական հետաքննության մարմինները:
Այս տարի «Հիզբոլլահ» խմբավորման 4 անդամների դեմ մեղադրանք էր ներկայացվել Հարիրիի սպանության մեջ: Սակայն շարժման առաջնորդները հրաժարվել են նրանց հանձնել` հերքելով իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:
Ռաֆիկ Հարիրին զոհվել է 2005 թ. փետրվարին Բեյրութում իրականացված պայթյունի ժամանակ:










































