YouTube տեսապորտալը կգործարկի Merch Store ծառայությունը, որը երաժիշտներին թույլ կտա գումարներ ստանալ երաժշտության և այլ ծառայությունների դիմաց: Այս մասին հաղորդվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:
Նոր ֆունկցիայի իրականացման համար YouTube-ը կապ է հաստատել մի քանի մասնագիտացված ինտերնետ-խանութների հետ: Այսպես, համերգների տոմսերի վաճառքով կզբաղվի Topspin-ը, իսկ iTunes-ի և Amazon-ի միջոցով կիրացվի երաժշտությունը:
Merch Store-ը ամբողջ աշխարհի երաժիշտների համար կգործարկվի մի քանի շաբաթ անց: TechCrunch պարբերականը գրում է, որ ծառայությունը յուրաքանչյուր գործարքից կվերցնի փոքր տոկոս: Ընդ որում՝ նշվում է, որ երաժիշտները կստանան միևնույն չափով եկամուտ անկախ այն բանից՝ վաճառքը կիրականացվի Merch Store-ի, թե YouTube-ի գործընկեր այլ ալիքների միջոցով: