Thursday, 04 06 2026
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր

Բնապահպանները շարունակում են պահանջել Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող հէկի կառուցման աշխատանքների անհապաղ դադարեցում

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները և բնապահպանները շարունակում են պահանջել Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների անհապաղ դադարեցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության փորձագետ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստ Արմեն Վերմիշյանը, Լևոն Գալստյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և բնապահպանության նախարարության ՋՌԿ ՊԿԲ պետի տեղակալ Հարություն Հարությունյանը բանավիճեցին Թռչկանի ջրվեժի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրակայանի խնդրի շուրջ:

Նախարարության աշխատակիցը փորձեց հանգստացնել բնապահպաններին` ասելով, թե կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ն ունի միայն նախնական թույտվություն, որը տվել է նախարարությունը: «Բայց նախարարության նպատակն այն է, որ ճիշտ լուծում գտվի, մենք հրավիրում ենք բոլորին քննարկումների, իսկ շինարարության համար մենք պատասխանատու չենք, քանի որ շինարարության թույլտվությունը տրամադրում է համայնքը»,- ասաց Հ. Հարությունյանը` հավելելով, որ հիդրոէլեկտրակայանը պետք է ջրվեժից ջուր վերցնի միայն վարարումների ժամանակ, իսկ տարվա մի քանի ամիսների ընթացքում չի օգտագործելու ջրվեժի ջուրը: Այս դիտարկման հետ չհամաձայնեցին բնապահպանները, քանի որ, նրանց համոզմամբ, երբ ավարտվի ՀԷԿ-ի շինարարությունը ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ջրվեժից ավելի շատ ջուր չի վերցվի:

Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ խոսակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը նշել է, որ բնապահպանության նախարարը գնացել և տեղում ծանոթացել է իրավիճակին, կարծես լուծում է գտնվել, որ ջրվեժը չտուժի: «Վարչապետը խոստացավ, որ մեծ քննարկում կլինի, որին կմասնակցեն և բնապահպանները, և ՀԿ անդամները, և շահագրգիռ անձինք, որի ընթացքում ջրվեժի օգտին որոշում կկայացվի»,- ասաց Կ. Դանիելյանը:

Նշենք, որ Թռչկանի ջրվեժը, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիրխան գետի վրա և իր բարձրությամբ առաջինն է հանրապետությունում, Հայաստանի բնության գեղեցիկ հրաշալիքներից մեկն է: Իր ջրառատության ցուցանիշով ևս Թռչկանն առաջինն է Հայաստանում: Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ջրվեժը ներառել է ՀՀ բնության հուշարձանների ցանկի մեջ՝ որպես ջրագրական հուշարձան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում