ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում տեղի է ունեցել Apple-ի հիմնադիր, նախորդ շաբաթ մահացած Սթիվ Ջոբսի հիշատակի երեկոն, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց թվում են եղել նրա գործընկերներն ու քաղաքական հայտնի գործիչներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հյուրերն այստեղ են ժամանել տասնյակ սև լիմուզիններով, ապա անցել են հարյուրավոր մոմերով լուսավորված ճանապարհով, որը տանում է դեպի համալսարանական համալիրի կենտրոնում տեղակայված տաճար: Արարողությանը մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, U2 խմբի երգիչ Բոնոն, Արնոլդ Շվարցենեգերի նախկին կինը` Մարիա Շրայվերը և շատ այլ հայտնի դեմքեր:
Ջոբսին Apple-ի ղեկավարի պաշտոնում փոխարինած Թիմ Քուքն այդ արարողությանը մասնակցել է բուդդայական հոգևորականի զգեստով:









































