Հոկտեմբերի 16-ին, ժամը 04.15-ին, Չարենցի փողոցի թիվ 23 շենքի դիմաց Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենա է բախվել Volvo FH-13 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի, ապա բախվել աջ մայթեզրի մոտ կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել է ծառին ու կանգնել:
Վթարի հետևանքով Volkswagen Passat -ի վարորդը և 2 ուղևորները տեղում մահացել են, իսկ Volvo FH-13 -ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մեր ունեցած տեղեկություններով, վրաերթի զոհերը եղել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք ծառայությունն են կատարել նշված տարածքում:









































