Չինական Սիչուան նահանգում տիբեթցի նախկին վանականը փորձել է ինքն իրեն վառել` բողոքելով Պեկինի դեմ: Այս մասին հաղորդում են Տիբեթի իրավապաշտպանները:
Միջադեպը տեղի է ունեցել Կիրտ վանքի մոտակայքում: Մինչ իրեն վառելը 19-ամյա ցուցարարը կոչ է արել չինական իշխանություններին՝ անկախացնել Տիբեթը: Հաղորդվում է նաև, որ ոստիկաններին հաջողվել է մարել կրակը և փրկել նրան:
Ըստ իրավապաշտպանների՝ սա առաջին անգամը չէ, որ տիբեթցի վանականներն այս շրջանում փորձում են ինքնասպանություն գործել` որպես բողոքի արտահայտություն:









































