«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին ու պահանջել, որպեսզի նրանք անձամբ իրեն զեկուցեն վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում գրանցված մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ոդջ տեղեկատվությունը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը նաև զգուշացրել է, որ իրեն սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տվյալ պաշտոնյաները կազատվեն աշխատանքից:
«Մինչ այդ, երեկ կրկին նախագահականի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում զոհված զինվորների սևազգեստ մայրերը և պահանջում, որ Սերժ Սարգսյանն իրենց ընդունի, ինչը, սակայն, երեկ տեղի չունեցավ: Հավանաբար Սերժ Սարգսյանը սևազգեստ մայրերին ասելիք չուներ և այդ նպատակով էլ հրավիրել էր վերը նշված պաշտոնյաներին՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն կարծում ենք` իրական պատկերը պարզելուց հետո էլ Սերժ Սարգսյանը դժվար թե ընդունի սևազգեստ մայրերին: Ի՞նչ երեսով»:









































