ՀՀ-ԵՄ համագործակցության գործողությունների ծրագրով նախատեսված շուրջ 170 միջոցառումներ և գործողություններ ամբողջությամբ կատարված են, մինչև տարեվերջ կավարտվեն ևս 47-ը, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Այս մասին նշվել է այսօր եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:









































