Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում` Аpple ֆիրմային խանութի մոտ ընկերության արտադրանքի սիրահարները 10 օր հերթ են կանգնել` սպասելով նոր iPhone 4S-ի վաճառքին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, սմարթֆոնի վաճառքը սկսելուց դեռ մեկ օր առաջ խանութի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել: Իսկ առաջին 3 գնորդները խանութի առաջ հայտնվել են դեռ հոկտեմբերի 4-ին` սմարթֆոնի պրեզենտացիայից հետո:










































