Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները դեմ են քվեարկել Twitter-ը և մյուս միկրոբլոգային ծառայությունները նիստերի ժամանակ արգելելու օրինագծին, որն առաջարկել էին Կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, օրինագծին դեմ է քվեարկել 206, կողմ` 63 պատգամավոր:
Twitter-ի կողմնակիցները նշում են, որ նիստերի ժամանակ դրա օգտագործումը հնարավորություն է տալիս իրենց մշտական կապի մեջ լինել ընտրողների հետ և օպերատիվ տեղեկություն ստանալ:
Բացի այդ, հոկտեմբերի 13-ին կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունվել խորհրդարանում թույլատրել նաև բջջային հեռախոսները, այդ թվում՝ BlackBerry и iPhone սմարթֆոնները, ինչպես նաև iPad պլանշետները, որոնք մինչ այժմ արգելված էին:









































