«Երկիր»-ը գրում է, որ շուտով Երևանում կգործի «մտավորականների ակումբ», որն ըստ էության, առաջինն է Հայաստանում:
«Թեև ակումբի անդամ մտավորականների անունները դեռևս հայտնի չեն, սակայն արդեն հայտնի է, որ ակումբի նախագահ է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Ի դեպ` մտավորականների ակումբը գործելու Է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի բարձր հովանու ներքո»,- հավելում է «Երկիր»-ը:








































