Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, 17-ը՝ վիրավորվել է: Այս մասին, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ճաշարանում, Տիրադենտիս հրապարակում գտնվող 11-հարկանի տան առաջին հարկում: Պայթյունի ալիքը ջարդել է պատուհանների ապակիները և վնասել շինության ութ հարկերը:
Վիրավորվածները տեղափոխվել են Ռիոյի հիվանդանոցներ: Վերջին տվյալների համաձայն՝ նրանց թիվը 17 է, երեքը գտնվում են ծանր վիճակում:
Քաղաքացիական պաշտպանության մասնագետների կարծիքով՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը: Կատարվում է հետաքննություն: