Ձերբակալվել է հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի մերկ նկարները գողացած ցանցահենը: Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, ծնունդով ֆլորիդացի Քրիստոֆեր Չեյնիի դեմ մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ անօրինական մուտք համակարգչային համակարգ և անձնական տվյալների առևանգում:
Ամենայն հավանականությամբ՝ Չեյնին համացանցում գործել է trainreqsuckswhat, anonygrrl և jaxjaguars911 անուններով: Մեղադրանքի տեքստում նշվում է, որ Չեյնիի գործողություններից տուժել է 50 մարդ, այդ թվում՝ երգչուհի Քրիստինա Ագիլերան և դերասանուհի Միլա Կունիսը:
Թերթը գրում է, որ Չեյնին հայտնի մարդկանց էլեկտրոնային հասցեները սկսել է կոտրել 2010 թ. նոյեմբերից, այնուհետև այդտեղից ստացված տեղեկություններն ու նկարները տարածել է համացանցում:









































